Jump to content

Բորիս Կոջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Կոջո
գերմ.՝ Boris Kodjoe
Ծնվել էմարտի 8, 1973(1973-03-08)[1][2] (51 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[3]
ԿրթությունՎիրջինիայի համագործակցության համալսարան
Քաղաքացիություն Ավստրիա,  Գերմանիա և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոդերասան և թատրոնի դերասան
Ծնողներհայր՝ Eric Kodjoe?, մայր՝ Ursula Kodjoe?
Ամուսին(ներ)Նիկոլ Արի Փարկեր
Երեխա(ներ)Sophie Tei Naaki Lee Kodjoe?
boris-world.com

Բորիս Կոջո (անգլ.՝ Boris Frederic Cecil Tay-Natey Ofuatey-Kodjoe, մարտի 8, 1973(1973-03-08)[1][2], Վիեննա, Ավստրիա[3]), գերմանացի դերասան և ավստրիական ծագմամբ նախկին մոդել, որը հիմնականում նկարահանվել է ԱՄՆ-ում։ Առավել հայտնի է «Պաշտպանության ներքո» հեռուստասերիալում խաղացած Սթիվեն Բլումի և «Չարի կացարան։ Կյանք մահից հետո», «Չարի կացարան։ Վրեժ» ֆիլմերում խաղացած Լյութոր Վեստի դերերով։

Կոջոն ծնվել է Վիեննայում (Ավստրիա)։ Նրա մայրը՝ Ուրսուլան, եղել է գերմանացի հոգեբան, իսկ հայրը՝ Էրիկ Կոջոն, գանացի բժիշկ[4]։ Մայրական գծով նախատատը հրեա էր, մահացել է Հոլոքոստի ժամանակ, իսկ տատը պատերազմը վերապրել է ընդհատակում[5][6]։ Նրա ծնողները բաժանվել են, երբ նա վեց տարեկան էր[7]։

2002 թվականին «People» ամսագիրը Կոջոյին անվանել է «աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանցից» մեկը։ 2002 թվականին նկարահանվել է «Շագանակագույն շաքարավազ» ֆիլմում և Նիկոլ Արի Փարկերի հետ «Սնունդ հոգու համար» սերիալի գլխավոր դերում (արդյունքում նրանք ամուսնացել են)։ 2005 թվականի հոկտեմբերին «Գոսպել» ֆիլմում կատարել է պաստոր Ֆրեդ Թեյլորի քմահաճ որդու՝ Դեյվիդ Թեյլորի դերը։ 2009 թվականին նկարահանվել է «Սուռոգատներ» ֆիլմում։ 2009 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ Կոջոն խաղալու է գլխավոր դեր «Պաշտպանության ներքո» սերիալում, որի պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերին։ Նույն թվականին հանդես է եկել «Չարի կացարան։ Կյանք մահից հետո» ֆիլմում՝ Լյութոր Վեստի դերով, իսկ 2012 թվականին այդ դերը խաղացել է «Չարի կացարան։ Վրեժ» ֆիլմում։

2014 թվականին հեռուստատեսությամբ Կոջոն հիմնական դեր է ունեցել ABC ալիքի «Միայն անդամների համար» փրայմ թայմ սերիալում[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոջոն ազատ տիրապետում է ֆրանսերենին, գերմաներենին և անգլերենին, փոքր-ինչ էլ խոսում է իսպաներենով։ Նա ունի եղբայր՝ Պատրիկը, և քույր՝ Նադյան։

2005 թվականի մայսիս 21-ին Գերմանիայի Գունդելֆինգեն քաղաքում ամուսնացել է դերասանուհի Նիկոլ Արի Փարկերի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։ Առաջին երեխան՝ դուստրը՝ Սոֆին, ծնվել է 2005 թվականի մարտի 5-ին։ Նախքան ծնվելը նրա մոտ ախտորոշել են ողնաշարի ճեղքվածք[9]։ Երկրորդ երեխան՝ որդին՝ Նիկոլյա Ներուդան, ծնվել է 2006 թվականի հոկտեմբերի 31-ին։ Նրանք ապրում են Ատլանտայում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ֆ Սեր և բասկետբոլ Love & Basketball Ջեյսոն
2002 ֆ Շագանակագույն շաքարավազ Brown Sugar Քելբի Դևսեն
2004 ֆ Հատուցում Doing Hard Time Միշել Միչել
2005 ֆ Գոսպել The Gospel Դեյվիդ Թեյլոր
2006 ֆ Մեդեայի ընտանիքի վերամիավորումը Madea's Family Reunion Ֆրենքի Հենդերսոն
2008 ֆ Աստղային դեսանտ 3։ Կողոպտիչ Starship Troopers 3: Marauder գեներալ Դիքս Գաուզեր
2009 ֆ Սուռոգատներ Surrogates Սթոուն
2010 ֆ Չարի կացարան։ Կյանք մահից հետո Resident Evil: Afterlife Լյութոր Վեստ
2010 ս Պաշտպանության ներքո Undercovers Սթիվեն Բլում
2012 ֆ Չարի կացարան։ Վրեժ Resident Evil: Retribution Լյութոր Վեստ
2012 ֆ Բուժքույր 3D Nurse 3D խուզարկու Ջոն Ռոգան
2013 ֆ Ուղեբեռի տրամադրում Baggage Claim Գրեհեմ
2014 ս Միայն անդամների համար Members Only Դիկոն
2015 ս Վերջին մարդը երկրի վրա The Last Man on Earth Ֆիլ Միլեր №2
2017 մֆ Ֆերդինանդ Ferdinand Կլաուս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1061457672 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Boris Kodjoe — The « All about Us» Interview
  5. Williams, Kam (2009). «Boris Kodjoe: The All about Us Interview with Kam Williams». aalbc.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. The Gospel: Boris Kodjoe
  7. Boris Kodjoe Արխիվացված 2012-09-15 archive.today at superiorpics.com
  8. «Boris Kodjoe Joins ABC's 'The Club'; Yvette Monreal In El Rey's 'Matador'». Deadline.com. 27 марта 2014. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  9. Boris and Nicole Open Up About Sophie’s Spina Bifida Արխիվացված 2010-02-06 Wayback Machine, Celebrity Baby Blog, 15 January 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Կոջո» հոդվածին։